Վարշավայում տեղի է ունեցել աշխարհի ամենանեղ տներից մեկի բացումը: Շենքը անվանվել է ի պատիվ լեհական ծագումով Իսրայելի հայտնի գրող Էդգար Կերետայի: Շենքն իրենից ներկայացնում է «տուփ»՝ Żelazna, 74 և Chłodnа, 22 փողոցների տների արանքում: Տան ամենանեղ մասը 92 սմ է, ամենալայն մասը՝ 152 սմ: Տունը ունի ֆունկցիոնալ տարածք, որտեղ կարելի է ապրել և ստեղծագործել:
Նրա առաջին բնակիչը կլինի հենց Էդգար Կերետը, այնուհետև այստեղ կհյուրընկալվեն գրողի հրավիրած ստեղծագործական մասնագիտությունների տեր տարբեր մարդիկ: Օտարերկրացի հյուրերի համար շենքը կդառնա ժամանակակից Վարշավայի խորհրդանիշը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ծրագրի կայքում: