Իտալիայում ամենամեծ 3D-պլանետարիումը բացվել է Նեապոլում։ Այն դարձել է գիտության և տեխնոլոգիաների թանգարանի՝ Գիտական քաղաքի (Città della Scienza) մի մասը, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմուտքում։
Պլանետարիումի գմբեթի տրամագիծը 20 մետր է։ Նրա տակ միաժամանակ կարող է տեղավորվել 120 հանդիսատես։ Նորագույն սարքավորումները, որոնք թույլ են տալիս այցելուներին բառացիորեն խորասուզվել տիեզերքի աշխարհ, բերվել է ԱՄՆ-ից․ հայտնում է La Repubblica թերթը։ Օգտագործվող տեխնոլոգիաները երաշխավորում են այցելուների լիարժեք ներկայությունը աստղերի ներքո։
Պլանետարիումը առաջարկում է գիտական շոուներ և ֆիլմեր։ Այցելուները կարող են հայտնաբերել աստղերը հնագույն մեթոդներով, իմանալ ամեն ինչ դեպի Լուսին ճանապարհորդության մասին, ուսումնասիրել տիեզերական կայանները և այլն։ Պլանետարիումի մուտքի տոմսը 5 եվրո է, իսկ Գիտական քաղաքի հետ միասին՝ 13 եվրո։ Պլանետարիումը գործում է ամեն օր 9:00-ից 17:00-ը, բացի՝ երկուշաբթիից։