Հայտնի են ամենաերջանիկ երկրները
Երջանկության ուսումնասիրման ինստիտուտը (The Happiness Research Institute) նախնական ցանկը հրապարակել է իր Twitter-ում։
2017 թվականի ամփոփիչ տվյալներով՝ ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան։ Երկրորդ և երրորդ տեղերում Նորվեգիան և Դանիան են։ Վարկանիշային աղյուսակում հայտնված երկրների մեծ մասը գտնվում են Եվրոպայում։ Այդպիսով, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում տեղ են գտել Իսլանդիան և Շվեյցարիան։ Թոփ-10-ում են հայտնվել նաև Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան։
Մարդկանց բարգավաճման, երջանկության և կյանքի որակի մակարդակը որոշելու համար ինստիտուտը կիրառում է որակական և քանակական գնահատականներ՝ հիմնված ՄԱԿ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների վրա։
Մասնավորապես, հետազոտողները վերլուծում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ ՀՆԱ-ն, գործազրկությունը, գնաճն ու տոկոսադրուքները։