Հայտնի են երկրները, որտեղ արգելված են սեքս-խաղալիքները
«Մենք գիտենք, որ շատերը չեն հրաժարվում իրենց սեքս-խաղալիքներից նույնիսկ ճանապարհորդության ժամանակ։ Բայց կան երկրներ, որտեղ դրանք օրենքով արգելված են», —հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Carvaka սեքս խաղալիքներ արտադրող ապրանքանիշը նախազգուշացրել է հաճախորդներին այն մասին, որ որոշ երկրներում իրենց արտադրած խաղալիքները արգելված են, և հրապարակել է վայրերի ցանկ, որտեղ նման իրեր տեղափոխելու համար կարող են նույննիսկ ազատազրկել։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Այդ երկրների ցանկում հայտնվել է Թայլանդը, որտեղ այդ խաղալիքները համարվում են անպարկեշտ իրեր, ինչպես նաև՝ Հնդկաստանը, Վիետնամը, Մալայզիան և Սաուդյան Արաբիան։ Ընկերությունը նաև նշել է Մալդիվյան կղզիների մասին, որտեղ տեղաբնակ Մուստաֆա Հուսեյնին ազատազրկել են վեց ամսով տանը նման իր պահելու համար։
Ցանկում է գտնվում նաև ԱՄԷ-ն, որտեղ կնոջը կանչել են հարցաքննության, երբ նա օնլայն պատվիրել է նման իր։ Իշխանությունների ներկայացուցիչները վերցրել են սեքս-խաղալիքը կնոջից և ստիպել նրան փաստաթուղթ ստորագրել այն մասին, որ այլևս նման գնում չի կատարի։