Հայտնի են երկրները, որտեղ երեխաներին հաճախ են միայնակ ուղարկում հանգստի
Որո՞նք են փոքրիկ ճանապարհորդների սիրելի երկրները։
Ճանապարհորդական OneTwoTrip ծառայությունը վերլուծել է հունիս-օգոստոս ամիսներին ավիատոմսերի պատվերները մինչև 18 տարեկան մեկ ուղևորի համար և կազմել այն երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ ամենաշատն են մեկնում երեխաները միայնակ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ցանկի առաջատար է դարձել Մեծ Բրիտանիան։ Այս երկիր են մեկնում անչափահաս ուղևորների գրեթե մեկ երրորդը։ Երկրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, երրորդում՝ Գերմանիան։ Հնգյակը եզրափակում են Չեխիան և Իսրայելը։ Տասնյակում հայտնվել են նաև Իսպանիան, Բուլղարիան, Մալթան, Իտալիան և Թուրքիան։