Հոնգկոնգի Travelers Digest պորտալը կազմել է երկրների և քաղաքների տուրիստական գրավչության վարկանիշային աղյուսակը` կախված նրա բնակչուհիների գեղեցկուհիներից:
Արդյունքների համաձայն` ռուսները բնավ էլ առաջին տեղում չեն, իսկ ֆրանսուհիները առհասարակ չկան այս ցուցակում:
Ըստ պորտալի` գեղեցիկ բնակչուհիներով երկրների և քաղաքների վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.
1. Կիև. Հոնգկոնգում կարծում են, որ ուկրաինուհիները ոչ միայն անկրկնելի գեղեցիկ են, այլև կրթված և անմիջական:
2. Ստոքհոլմ. բարձրահասակ, շիկահեր, երկնագույն աչքերով սկանդինավյան գեղեցկուհիները քչերին կթողնեն անտարբեր: Բայց Ստոքհոլմի բնակչուհիները նաև շատ շփվող են:
3. Նյու Յորք. հանդիսանում է ամենատարբեր մշակույթների և ազգությունների խառնուրդ: Քաղաքում կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ազգությունների ամենագեղեցիկ կանանց` մոդելներ, մոդայիկ աղջիկներ: Նյու Յորքը մյուս քաղաքներից առանձնանում է նորաձևությամբ:
4. Բուենոս Այրես. Բուենոս Այրեսում են Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ կանայք: Այցելեք այս երկիր և, միգուցե, Ձեր կյանքում տեսած ամենագեղեցիկ կինը Ձեզ սովորեցնի պարել տանգո:
5. Վառնա. ամռանը քաղքը բառացիորեն լեցուն է արևայրուք ընդունած գեղեցկուհիներով: Ինչպես ուկրաինուհիները, Վառնայի աղջիկները ևս բարձրահասակ և կապուտաչյա են:
6.Մոսկվա. բարձրահասակ շիկահերներ, սևահերներ և կապուտաչյա աստվածուհիներ. այսպես է պորտալը նկարագրում ռուսներին: Սակայն ռուսները բավականին գոռոզ են և դժվար է նրանց հետ շփվել:
7. Թել Ավիվ
8. Ամստերդամ
9.Սեուլ
10.Մոնրեալ
Գեղեցիկ կանանցով երկրների վարկանիշային աղյուսակը հետևյալն է.
1. Շվեդիա
2. Արգենտինա
3. Ուկրաինա
4. Ռուսաստան
5. Բուլղարիա