Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը

TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը հարցում է անցկացրել  ճանապարհորդների շրջանում և պարզել, թե որոնք են աշխարհի լավագույն լողափերը։ Ինչպես հայտնում է  The Daily Mail-ը՝ առաջին տեղը բաժին է ընկել  Grace Bay լողափին՝ փիրուզե ջրով և սպիտակ ավազով, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Թերքս և Կայկոս արշիպելագի կղզիներում մեկում։

Երկրորդ տեղում հայտնվել է Բրազիլիայում գտնվող  Baia do Sancho լողափը, որը կայքի օգտատերերից մեկն համեմատել է միրաժի հետ՝ դրանից բացվող հրաշալի տեսարանի համար։ Լավագույն եռյակը եզրափակում է Կուբայի Playa Paraiso լողափը։ Fernando-de-Noronha-41Վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում հայտնվել են նաև  Anse Lazio (Սեյշելյան կղզիներ), Cayo de Agua (Վենեսուելա), Flamenco Beach (Պուերտո Ռիկո), Playa de Ses Illetes (Իսպանիա), Ngapali Beach (Մյանմա), West Bay Beach (Հոնդուրաս) և  Nacpan Beach (Ֆիլիպիններ) լողափերը։

Ծառայությունը նաև կազմել է աշխարհի տարբեր տարածաշրջանների լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակը։ Այդպիսով, Եվրոպայում լավագույնն է ճանաչվել Playa de Ses Illetes-ը (Իսպանիա), Աֆրիկայում՝ Anse Lazio-ն (Սեյշելյան կղզիներ), իսկ Ասիայում՝  Ngapali Beach-ը (Մյանմա)։ Playa de Ses IlletesՆշվում է, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել վերջին 12 ամիսների ընթացքում TripAdvisor կայքում Տեղ գտած կարծիքների քանակն ու որակը։

You might also like