Հայտնի են Եվրոպայի լավագույն քաղաքները երեխաների հետ հանգստի համար
34travel ինտերնետ ամսագիրը ընտրել է Եվրոպայի յոթը քաղաք, որոնք, ըստ խմբագրերի, ամենահարմարն են երեխաների հետ հանգստանալու համար։ Ցանկը, որը հորիզոնականների բաժանված չէ, հրապարակվել է ամսագրի կայքում։
Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Այս երկրի բնակիչները ճանաչվել են ամենաբարյացկամը երեխաների հետ շփման հարցում։ Կոպենհագենում ընտանեկան զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել Գիննեսսի ռեկորդների թանգարան, Տիխո Բրագեի անվան պլանետարիում, Կրկեսի թանգարան և պատմությանը նվիրված Մանկական թանգարան։
Ցանկում հայտնվել է նաև Ամստերդամը։ Այստեղ ճանապարհորդներին խորհուրդ են տալիս երեխաներին տանել Նիդեռլանդների հնագույն Natura Artis Magistra կենդանաբանական այգին, որն հիմնադրվել է 1838 թվականին։ Լրագրողները նաև խորհուրդ են տալիս այցելել Վոնդելա պարկը, որտեղ կան կինոյի թանգարան, բաց երկնքի տակ թատրոն և մանկական հրապարակ։ Բացի այդ, Ամստերդամում կան բազմաթիվ ժամանցային կենտրոններ։ Բարսելոնայում ընտանեկան ճանապարհորդները կարող են այցելել օվկիանոսարիում, որը ամենամեծն է Եվրոպայում (450 տեսակի ծովային կենդանի)։ Նրանք նաև կարող են այցելել Տիբիդաբո ատրակցիոնների պարկ, որը գտնվում է համանուն լեռան վրա։ Այն ամենահին ժամանցային համալիրն է Իսպանիայում, որտեղ այժմ գործում է 25 ատրակցիոն։
Երեխաների հետ ճանապարհորդողներին նաև առաջարկում են այցելել Հռոմ, Ստոկհոլմ, Բեռլին և Պրահա։