Հայտնի են զբոսաշրջիկների կողմից ամենայցելվող երկրները

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը անվանել է  2011 թվականի զբոսաշրջիկների կողմից  աշխարհի ամենայցելվող երկրների անունները: ԶՀԿ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան` 79 միլիոն 500 հազար զբոսաշրջիկ ( 3%), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 62  միլիոն 300 հազար արտասահմանյան հյուրեր  ( 4.2%), երրորդում` Չինաստանը` 57 միլիոն  600  հազար տուրիստ ( 3.4%):

Չորրորդ տեղում հայտնվել է Իսպանիան` 56 միլիոն 700 հազար մարդ  (7.6% աճ): Իսպանիային հաջորդում են Իտալիան (46.1մլն.), Թուրքիան  (29.3 մլն.), Մեծ Բրիտանիա  (29.2 մլն.), Գերմանիան  (28.4 մլն.), Մալայզիան  (24.7 մլն.) և Մեքսիկան (23.4 մլն.): Ռուսաստանը այս ցուցակում 13-րդ տեղից բարձրացել է 12-րդ տեղը.  2011 թվականին երկիր են այցելել 22 միլիոն 700 հազար արտասահմանյան զբոսաշրջիկ:

Ի դեպ, Travelnews.am   կայքը  հնարավորություն է տալիս ծանոթանալ ամենատուրիստական երկրներին, նրանց պատմությանը, առանձնահատկություններին, տոներին և խոհանոցին: Շտապեք ծանոթանալ դրանց և ընտրել Ձեզ հարմար ուղղությունը:

You might also like