Հայտնի են աշխարհի ամենաանազատ երկրները

Freedom House-ի ամենաանազատ երկրների վարկանիշային աղյուսակում է նաև Ադրբեջանը։

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհում դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ամեն տարի նրա փորձագետները կազմում են աշխարհի ամենաազատ և ամենավերահսկվող երկրների վարկանիշային աղյուսակը՝ վերլուծելով քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը։

Այս տարի ամենաանազատ երկրներ են ճանաչվել հետևյալները․

1. Սիրիա;
2.Հարավային Սուդան;
3. Էրիթրեա;;
4. ԿԺԴՀ;
5. Թուրքմենստան;
6. Հասարակածային Գվինեա;
7. Սաուդյան Արաբիա;
8. Սոմալի;
9. Ուզբեկստան;
10. Սուդան;
11. ԿԱՀ;
12. Լիբանան;
13. Տաջիկստան;
14. Ադրբեջան;
15. Բահրեյն;
16. Եթովպիա;
17. Լաոս;
18. Յեմեն;
19. Չինաստան;
20. Կուբա։

Եվրոպայում միակ անազատ երկրները Ռուսաստանն ու Բելոռուսն են։