Հայտնի են Եվրոպայի ամենաանկարգ վարորդները

Եվրոպայի ամենաանկարգ վարորդները իտալացիներն են, նրանց հետևում են հույները: Հարցման մասնակից 30 000 եվրոպացիների մեծամասնությունը իտալացի վարորդներին են անվանել ամենաանշրջահայացը ողջ Եվրոպայում: Տոկոսային հարաբերակցությամբ  այն ունի հետևյալ տեսքը. հարցվածների   23% -ը անկարգ վարորդ է անվանել իտալացիներին: Երկրորդ տեղում հայտնվել են հույները, որոնց երթևեկության կանոններն անտեսելու մասին վկայել է հարցվածների  15.6%-ը: 

14%-ը անկարգ վարորդների ցուցակում երրորդ տեղը հատկացրել են լեհ վարորդներին: Ամենաբարեխիղճ և օրինապահ վարորդները, ըստ եվրոպացիների, ֆրանսիացի և գերմանացի վարորդներն են: Ամենահետաքրքիրն այն է, որ հարցման մասնակից իտալացի վարորդների 28%-ը խոստովանել է, որ հենց իրենք են ամենաանկարգապահ վարորդները Եվրոպայում: Իսկ հույն վարորդների 36%-ը նույնիսկ հայտարարել են, որ «Եվրոպայի վատագույն վարորդների» ցանկում առաջատարի դափնին պետք է պատկանի իրենց:

You might also like