Ամենից շատ աշխարհում ճանապարհորդում են Հոնգկոնգի բնակիչները։ Դա պարզել է Movehub տրանսպորտային ընկերության ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակել է 34travel-ը, գրում Lenta-ն։
Նշվում է, որ հոնգկոնգցիները տարեկան միջինում իրականացնում են 11,4 ուղևորություն։ Ամեն ճանապարհորդության վրա նրանք ծախսում են շուրջ երեք հազար դոլար։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը բաժին է հասել Լյուքսեմբուրգի բնակիչներին, ովքեր տարեկան ճանապարհորդության են մեկնում միջինում 2,56 անգամ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա նրանք ծախսում են շուրջ վեց հազար դոլար։ Երրորդ տեղում հայտնվել են Հունգարիայի ճանապարհորդները (տարեկան 1,62 ճանապարհորդություն,ամեն ուղևորությունը՝ 250 դոլար)։
Առաջատարների շարքում են նաև Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Սինգապուրի, Շվեյցարիայի, Դանիայի և Ալբանիայի բնակիչները։