Հայտնի են ամենատարօրինակ զբոսաշրջային կարգախոսները

Բրիտանացի լրագրողները հավաքել են ամենատարօրինակ և անհեթեթ կարգախոսները, որոնցով երկրները ցանկանում են գրավել զբոսաշրջիկներին։

Նման կարգախոսներից մեկը դարձել է «Սալվադոր․ 45-րոպեանոց երկիր»-ը։ Մենք պետք է խոնարհվենք Սալվադորի զբոսաշրջային խորհուրդի առջև նման անկեղծության համար․ գրում է պարբերականը։ Բայց, այնուամենայնիվ, ընդգծել երկրի իրական չափերը կամ դրա բացակայությունը մի փոքր հակաարդյունավետ է, եթե դուք չեք ցանկանում, որ զբոսաշրջիկները ձեր երկրից գնան նույնքան արագ, որքան եկել են․ գրում է  The Independent-ը։

«Ուկրաինա․ ամեն ինչ  U-ի մասին» (բառախաղ․ U-ն երկրի անվան առաջին տառն , ինչպես նաև՝ այն կարելի է կարդալ՝ որպես «դու, քեզ»)։ Տրամաբանությունը հասկանալի է, բայց կատարումը կաղում է․ նշում է պարբերականը։ Ուկրաինան իր հրաշալի մայրաքաղաք Կիևն է, մշակութային կենտրոններ Օդեսան և Լվովը, բայց այդ տեքստը ոչինչ չի արտոցոլում։

Թայվան

Եվս մեկ տարօրինակ կարգախոս է ճանաչվել «Բելիզ․ Հետաքրքիր վայր»։ Պարբերականը նկատում է, որ  «հետաքրքիր» բառը շատ ասոցիացիաներ է առաջացնում, բայց դրանցից ոչ բոլորն են հաճելի և գրավիչ։

Եվ, վերջապես, պարբերականը առանձնացրել է «Թայվան՝ Ասիայի սիրտը» կարգախոսը՝ հիշեցնելով, որ Ասիան աշխարհի խոշորագույն մասերից մեկն է՝ իր աշխարհագրական կենտրոնով, որը ռուսական Կիզիլն է, իսկ Թայվանը մայրցամաքի արևելյան ափագոտում է։

You might also like