Զբոսաշրջիկների շրջանում հայտնի հյուրանոցների ցանկը, որոնցում, իբրև թե, հայտնվում են ուրվականներ, հրապարակել է The Telegraph պարբերականը․ գրում է Lenta-ն։ Ցանկում հայտնվել են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի հյուրանոցները։
Դրանց թվում են Oatlands Park Hotel-ը անգլիական Սուրեյ կոմսությունում, որը կառուցվել է XVI դարի ամրոցի տեղում, որը կառուցվել էր Հենրիխ VIII-ի հրամանով իր կանանցից մեկի՝ Աննա Կլեվսկայայի համար։ Հյուրանոցի միջանցքներում, ականատեսների խոսքերով, պարբերաբար հայտնվում է «Մռայլ լեդիի» ուրվականը։ Լեգենդի համաձայն՝ ուրվականը հայտնվել է այն բանից հետո, երբ սպասուհիներից մեկը ցած է նետվել աշտարակի պատուհաններից մեկից սիրելիի հետ վիճելուց հետո։
Լոս Անջելեսի Hollywood Roosevelt հյուրանոցի համարներից մեկում, որտեղ բնակվել է Մերիլին Մոնրոն, իբրև թե, հաճախ հայտնվում է շիկահերի ուրվականը։ Հյուրանոցի աշխատակիցներն ու հյուրերը պատմում են, որ տեսել են կնոջ ուրվագիծը ապարտամենտի հայելիում, որտեղ բնակվել է դերասանուհին։ Բացի այդ, նրանց խոսքերով, դերասան Մոնտգոմերի Քլիգթի ուրվականը տրոմբոն է նվագում 928 համարում։
Նյույորքյան Hotel Chelsea հյուրանոցը, որտեղ բնակվել են Էնդի Ուորհոլը, Ջենիս Ջոպլինը և Բոբ Դիլանը, կառուցվել է 1884 թվականին։ Այստեղ, ինչպես նշում են ականատեսները, բնակվում է պոետ Դիլան Թոմասի ուրվականը, ով մահացել է այդ հյուրանոցում։ Հյուրանոցի վերելակը հայտնի է Sex Pistols խմբի բասիստ Սիդ Վիշեսի ուրվականի հայտնություններով, իսկ միջանցքներում, ականատեսների վկայությամբ, հաճախ հայտնվում է գրող Թոմաս Վուլֆի ուրվականը։