Best Western Premier Grand Canyon Squire Inn-ը ճանաչվել է ամենահայտնի հյուրանոցն աշխարհում՝ ըստ TripAdvisor տուրիստական ծառայության։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail թերթին։
Ամերիկյան Արիզոնա նահանգում գտնվող հյուրանոցը պորտալի օգտատերերը ամենից հաճախ են ամրագրում։ Նրա պահանջված լինելու փաստը պայմանավորված է Գրանդ Կանյոն ազգային պարկի հարևանությամբ։
Հյուրանոցն ունի 318 համար, երեք ռեստորան, լողավազան և մարզասրահ։ Օրական բնակության սակագինը սկսվում է 207 դոլարից։
Երկրորդ տեղը ևս բաժին է հասել ամերիկյան հաստատության։ Խոսքը Նյու Յորքի Park Lane Hotel-ի մասին է։ Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ևս մեկ հյուրանոց՝ Yavapai Lodge։ Այն ևս Մեծ Կանյոնի մոտ է։
Եվրոպայի ամենապահանջարկված հյուրանոցը, ըստ TripAdvisor-ի, Դուբլինի The Croke Park-ն է։ Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցը ունի սրճարան և բար։ Սակագները սկսվում են 152 դոլարից։ Եվրոպական առաջատարների եռյակում հայտնվել են նաև Լոնդոնի The Montague on The Gardens-ը և Կոպենհագենի Absalon Hotel-ը։