Հայտնի են աշխարհի ամենահյուրընկալ երկրները

Տուրիստական նորություններին այժմ կարող եք բաժանորդագրվել այստեղ և օրական 1 նյութի տեսքով ստանալ բոլոր նորությունների անոնսները:

———————————

Ամենահյուրընկալ երկրների ցանկը կազմել են ինտերնետ-ֆորումի 17 000 այցելուները, ովքեր մասնակցել են Zoover.fr ֆրանսիական կայքի կազմակերպած հարցմանը: Քննարկման թեմա էր դարձել տարբեր ազգերի հյուրընկալությունը: 23 հանրապետությունների ներկայացուցիչներ այս մասին հայտնել են իրենց տեսակետները: Ամենահյուրընկալ համարվել են ավստրիացիները, երկրորդ տեղը զբաղեցրել են իսպանացիները, առաջատարների եռյակը եզրափակում են բելգիացիները:

Չնայած երկրում տարածված ճգնաժամին` Հունաստանը չի կորցրել իր երկրպագուներին: Հարցվածների բավականին մեծ մասը  նախապատվություն են տվել  հենց այս երկրին, ինչը օգնել է նրան հայտնվել տասնյակի չորրորդ հորիզոնականում: Ցուցակի վերջում հայտնվել են շվեյցարիացիները, ֆրանսիացիները և անգլիացիները: Ընդ որում` Ֆրանսիան իրեն համարում է Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրը, սակայն համաձայնվել է առաջատարի դափնին հանձնել Բելգիային:

You might also like