Հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք քաղաքները
Շվեյցարական ֆինանսական UBS հոլդինգը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում․ գրում է Lenta-ն։
Վերլուծության համար ընկերության աշխատակիցները տվյալներ են հավաքել 128 տեսակի մթերքների և ծառայությունների մասին և հաշվել 15 մասնագիտությունների միջին աշխատավարձը։ Մասնագետները նաև վերլուծել և հաշվի են առել 77 քաղաքների առանձնահատկությունները (օրինակ՝ մոսկվաբնակները նախընտրում են թեյ և սուրճ, իսկ Թել Ավիվում չեն օգտագործում խոզի միս)։
Այդպիսով, առաջին տեղ զբաղեցրել է Ցյուրիխը (Շվեյցարիա), որտեղ բնակությունը միջինում կարժենա ամսական երկու միլիոն դրամից ավել։ Երկրորդ տեղում մեկ այլ շվեյցարական քաղաք է՝ Ժնևը, որը Ցյուրիխին գերազանցել է սանրվածքների (20 տոկոսով թանկ) և էլեկտրոնային սարքերի գնով (16 տոկոսով թանկ)։
Թոփ-10-ում են հայտնվել նաև Օսլոն, Կոպենհագենը, Նյու Յորքը, Տոկիոն, Միլանը, Լոնդոնը, Չիկագոն և Հելսինկին։