Բրիտանական Crystal Ski տուրօպերատորը կազմել է Եվրոպայի ամենագինովցած լեռնադահուկային առողջարանների վարկանիշային աղյուսակը՝ դիտարկելով դրանք քառակուսի կիլոմետրում առկա բարերի քանակով: Ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Property Showrooms պորտալը. գրում է Lenta-ն:
Առաջին տեղը բաժին է ընկեր բուլղարական Բորովցային, որտեղ ամեն քառակուսի կիլոմետրում կա չորս բար: Մեկ գավաթ գարեջուրը այստեղ կարժենա ճանապարհորդներին մեկ ֆունտ:
Երկրորդ տեղում գտնվում է ֆրանսիական Մերիբել առողջարանը (2,2 բար քառակուսի կիլոմետրում), երրորդում՝ Կուրշեվելը (2,1 բար):
«Ամենագինովցած» առողջարանների տասնյակում են հայտնվել նաև Պաս դե լա Կասան (Անդորրա), Շլամդինգը (Ավստրիա), ֆրանսիական Դե դեզ Ալպը, Երեք հովիտը և Վալ Տորանսը, ինչպես նաև՝ իտալական Սոզ դ՛Ուլկսը և Լիվինոն: