Մեքսիկական ոչկառավարական «Հասարակական անվտանգության և քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր 50 քաղաքների անունները։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է մեքսիկական Լոս Կաբոս քաղաքը։ 2017 թվականին ամեն 100 հազար մարդու հաշվարկով այստեղ տեղի է ունեցել 111,33 սպանություն։ Մեկ տարվա ընթացում սպանությունների թիվը աճել է 500 տոկոսով․ 2016 թվականի 61-ից 2017-ին հասնելով 365-ի։
Ցանկի երկրորդ տեղում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է՝ 100 հազար բնակչի հաշվարկով 111,19 սպանություն։ Երրորդ տեղում զբոսաշրջիկների շրջնում հայտնի ևս մեկ մեքսիկական քաղաք է՝ Ակապուլկոն (106,63)։
Լատինամերիկյան քաղաքները գերակշռում են վարկանիշային աղյուսակում։ Դրանց թվում են 17 բրազիլական, 12 մեքսիկական, հինգ վենեսուելական և երեք կոլումբիական քաղաք։ Թոփ-50-ում հայտնվել են նաև ՀԱՀ-ի քաղաքները՝ Քեյփթաուն, Դուրբան և Նելսոն Մանդելա Բեյ, և ԱՄՆ-ի հինգ քաղաք՝ Սենթ Լուիս, Բալթիմոր, Սան Խուան (Պուերտո Ռիկո), Նոր Օռլեան և Դեթրոյթ։