Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքն է համարվում Պակիստանի Կարաչին․ նշվում է  The Economist-ի ուսումնասիրությունում։

Բնակավայրն հավաքել է 100 հնարավորից 38,77 միավոր։ Նշվում է նաև, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ անձնական անվտանգությունը, թվային անվտանգությունը, առողջական անվտանգությունը և ենթակառուցվածքային անվտանգությունը։

Յանգոն

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Յանգոնը (Մյանմա, 46,47 միավոր), երրորդը՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքան (47,37 միավոր)։ Առաջատարների տասնյակում են հայտնվել նաև Ջակարտան, Հոշիմինը, Մանիլան, Կարակասը, Կիտոն, Թեհրանն ու Կահիրեն։

Աշխարհում ամենաանվտանգը ճանաչվել են Տոկիոն (89,8 միավոր), Սինգապուրը (89,64 միավոր) և Օսական (88,87 միավոր)։ Մոսկվան ստացել է  63,99 միավոր։

You might also like