Հայտնի են Ամերիկայի ամենավտանգավոր քաղաքները

Self defence in the streetԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ամեն տարի հրապարակում է ԱՄՆ-ի առավել վտանգավոր քաղաքների վարկանիշային աղյուսակը: Արդեն երրորդ տարի անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքը. այստեղ արձանագրվել է երկրում հանցագործությունների ամենաբարձր մակարդակը: Կյանքի համար վտանգավոր բոլոր քաղաքներին միավորում է տնտեսության ցածր մակարդակը և աղքատության բարձր ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի վերևի հորիզոնականները զբաղեցրած քաղաքներում  հանցագործությունների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է նվազագույնը 1.2%-ով. հայտնում է  247wallst.com-ը: ՀԴԲ-ի փորձագետները  հաշվի են առել բոլոր ցուցանիշերը՝ կապված օրինախախտումների հետ: Եվ, եթե Ֆլինտում և Օկլենդում աճել են ծանր հանցագործությունների թիվը, այնպիսիք, ինչպիսիք են՝ սպանությունը, բռնաբարությունն ու գողությունը, ապա որոշ քաղաքներ ցանկում հայտնվել են սեփականությանն ուղղված հանցագործությունների աճի պատճառով: Այդ թվում են Բիրմինգեմը և Սենթ Լուիսը: Ըստ ՀԴԲ-ի Ամերիկայի ամենավտանգավոր քաղաքների տասնյակը ունի հետևյալ տեսքը. Ֆլինտ  (Միչիգան), Դետրոյթ (Միչիգան), Օկլենդ (Կալիֆորնիա), Սենթ Լուիս (Միսսուրի), Մեմֆիս (Թենեսի), Ստոկտոն (Կալիֆորնիա), Բիրմինգեմ (Ալաբամա), Նյու Հեյվեն (Կոնեկտիկուտ), Բալթիմոր (Մերիլենդ) և Կլիվլենդ (Օհայո):

 

You might also like