Հայտնի են Թայլանդի ամենավտանգավոր լողափերը

2015 թվականին Թայլանդում մահացած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան կրկնակի անգամ։ Այս ցավալի վիճակագրությունն է ներկայացրել Հարավարևելյան Ասիայի երկրի Տուրիզմի և սպորտի նախարարությունը։

no_swimmingՏուրիզմի նախարարության կազմած զեկույցից պարզ է դառնում, որ անցյալ տարի Թայլանդում մահացել է  83 օտարերկրյա զբոսաշրջիկ․ դա 54 %-ով ավելի շատ է, քան 2014 թվականի ցուցանիշը։ Եվս  166 օտարերկրացի ստացել է ծանր վնասվածքներ։ 34 զբոսաշրջիկ դարձել է ավտովթարի զոհ,  9-ը՝ մահացել լողալիս։

Ամենավտանգավոր լողափեր են ճանաչվել Կո Լան կղզու Թավան լողափը, որը գտնվում է Պատտայայի մոտ, ինչպես նաև՝ Չավենգը և Սամուին։ Սուզվելու համար վտանգավոր են ճանաչվել նաև Պխուկետին մոտ գտնվող Հաե  կղզին և Սիմիլանի կղզիները։

You might also like