Համաձայն Quacquarelli Symonds (QS) ընկերության սոց. հարցմա` ամենահարմարավետ քաղաքը ապրելակերպի, կրթություն ստանալու և այլնի համար ճանաչվել է Փարիզը, իսկ երկրորդ տեղում Լոնդոնն է: Վարկանիշային ցուցակը, որում ընդգրկված է 50 ամենահարմարավետ վայրերը ուսանողների համար, կազմվել է ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող քաղաքներից, որտեղ կան մեկ և ավելի միջազգային մակարդակի համալսարաններ: Հարկ է նշել, որ Բրիտանիայի մայրաքաղաքում բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը` ներառյալ Իլպերիալ քոլեջը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և Թագավորական քոլեջը, ուսումնասիրողների տվյալներով` գերազանցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի համարժեք ցուցանիշը:
Նաև հարկ է նշել Փարիզի և Լոնդոնի կրթության գնային տարբերությունը: Լոնդոնում միջին կրթությունը Անգլիայի այլ քաղաքների բնակիչների համար ուսումնասիրողները գնահատել են տարեկան 20 հազար ֆունտ ստերլինգի մակարդակում (շուրջ 30 հազար դոլար), այն դեպքում, որ Փարիզում նույն ցուցանիշը չի գերազանցում 1000 ֆունտը: Ընդ որում` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կյանքի մակարդակը, «ուսանողական միջավայրի» որակը և գործատուների տված գնահատականը այդ հաստատությունների որակի վերաբերյալ, երկու քաղաքները հավաքել են գրեթե նույն միավորը:
Ցուցակի այլ քաղաքներից հարկ է նշել երրորդ տեղում հայտնված ամերիկյան Բոստոն քաղաքը և երկու ավստրիալական քաղաքները` Մելբուռնը (4) ու Սիդնեյը (6): Մոսկվան այս ցուցակում չի հայտնվել նույնիսկ առաջին քսանյակում: Այն 37-րդ տեղում է, Պեկինից և Սեուլից հետո:
Ուսանողների համար առավել հարմարավետ քաղաքներն են.
1. Փարիզ, Ֆրանսիա
2. Լոնդոն, Անգլիա
3. Բոստոն, ԱՄՆ
4. Մելբուռն, Ավստրալիա
5. Վիեննա, Ավստրիա
6. Սիդնեյ, Ավստրալիա
7. Ցյուրիխ, Շվեյցարիա
8. Բեռլին, Գերմանիա
9. Դուբլին, Իռլանդիա
10. Մոնրեալ, Կանադա