Հայտնի է 2017-ին զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը

Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը  2017 թվականին դարձել է Հոնգկոնգը․ հայտնում է  Euromonitor International-ի հաշվետվությունը։

Տարվա ընթացքում Հոնգկոնգ այցելել է ավելի քան 25 միլիոն զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում հայտնվել է Բանգկոկը, որտեղ այցելել է  23,3 միլիոն մարդ, երրորդում՝  Լոնդոնը, որտեղ այցելել է  19,8 միլիոն զբոսաշրջիկ։

Մոսկվան զբաղեցրել է  49-րդ տեղը․ 2017 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք այցելել է  4,6 միլիոն մարդ։ Սանկտ Պետերբուրգ, որտեղ այցելել է 2,9 միլիոն մարդ, հայտնվել է 73-րդ տեղում։
You might also like