Հայտնի են գործուղումներում սթրեսի գլխավոր պատճառները

Մարդիկ, ովքեր մեկնում են արտասահմանյան գործուղման, ամենից շատ վախենում են օդանավակայաններից։ Այս մասին վկայում են Booking.com զբոսաշրջային ծառայության ուսումնասիրության արդյունքները։

Ամենատհաճ  պահերի ցանկում առաջատար են չվերթի ուշացումներն ու հետաձգումները․ դրանից դժգոհել են ճանապարհորդների գրեթե կեսը  (47 տոկոս)։ Դրան հաջորդում են ժամային գոտիների տարբերությունը (35 տոկոս) և ուղեբեռի ստուգման բաժնում  գոյացած հերթը  (34 տոկոս)։ Named the major causes of stress on business tripsԲացի այդ, ամեն չորրորդ գործնական ճանապարհորդ անհանգստանում է լեզվական խնդրների, ամեն հինգերորդը՝ անծանոթ միջավայրի պատճառով։

Բիզնես-ճանապարհորդները նաև դժգոհում են ժամանակի անբավարարությունից, որը նրանք կարող են օգտագործել իրենց վրա։ Միջինում արտասահմանյան գործուղումների ժամանակ մարդիկ միայնակ են անցկացնում օրական  8,9 ժամ՝ հաշվի առնելով քնի ժամանակը։ Ընդ որում, ամեն տասներորդին հաջողվում է համարում անցկացնել օրական հինգ ժամից պակաս։

You might also like