Աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկները անվանել են անձնական անվտանգությունը՝ որպես հանգստի վայրի ընտրության համար գլխավոր չափանիշ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Այս տվյալները ստացվել են շուրջ վեց հազար մարդկանց հարցման արդյունքում, որն իրականացրել են Բերմուտյան համալսարանի (Անգլիա) և Travelzoo զբոսաշրջային ծառայության փորձագետները։ Ուսումնասիրությանը մասնակցել են Ռուսաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՀ-ի և այլ պետությունների քաղաքացիներ։
Ճնշող մեծամասնությունը (հարցման մասնակիցների 97 տոկոսը) նշել է, որ ճանապարհորդությունը պլանավորելիս առաջին հերթին առաջնորդվում է անվտանգությամբ։ Բացի այդ, հարցման մասնակիցները նաև նշել են, որ այդ հարցը նրանց հուզում է հիմա ավելի շատ, քան 2014-ին։ Ինչպես նշել է Travelzoo-ի ներկայացուցիչ Ռիչարդ Սինգերը (Richard Singer)՝ զբոսաշրջիկներին սկսել է հուզել անվտանգության հարցը հատկապես 2015 թվականին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Մինչ այդ ուղղություն ընտրելիս ճանապարհորդներին հետաքրքրում էր միայն գինը կամ կլիման․ նշել է փորձագետը։