Հայտնի են ամենաերջանիկ բնակիչներով եվրոպական քաղաքները

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է հետազոտության արդյունքները, որի շրջանակներում կազմվել է ամենաերջանիկ բնակիչներով եվրոպական քաղաքների ցանկը։ Առաջին տեղը բաժին է  ընկել Դանիայի Օլբորգ քաղաքին։ Ինչպես նշում է Lenta-ն՝ հղում կատարելով  The Independent-ին, վարկանիշային աղյուսակում հայտնվել են, հիմնականում, փոքրիկ քաղաքները, ոչ թե մայրաքաղաքները։

Հարցման ընթացքում մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքանով է իրենց դուր գալիս ապրել այդ քաղաքում, գոհ են արդյոք նրանք ֆիտնես սրահների քանակից և հասանելիությունից  կամ քաղաքային տրանսպորտային համակարգից։

Aalborg

Պարզվել է, որ Օլբորգում հարցման մասնակիցների 72 տոկոսը շատ գոհ է այդ քաղաքում իրենց կյանքից, իսկ 24 տոկոսը՝ գոհ է։ Տեղաբնակները հատկապես հպարտ են քաղաքի Օլբորգյան համալսարանով, սեփական սիմֆոնին նվագախմբով և գեղեցիկ ափամերձ գոտով։

Երկրորդ տեղում հայտնվել է Կոպենհագենը։ Այստեղ կյանքից շատ գոհ է հարցվածների  67 տոկոսը, իսկ  28-ը՝ պարզապես գոհ է։ Միայն հինգ տոկոսն է խոստովանել, որ իրենց դուր չի գալիս Դանիայի մայրաքաղաքում ապրելը։

Copenhagen

Առաջատարների եռյակը եզրափակում է Ռեյկյավիկը։ Պարզվել է, որ 66 տոկոսը շատ գոհ է, իսկ 31-ը գոհ է Իսլանդիայի խոշորագույն քաղաքի ամեն ինչից։ Հարցման մասնակիցները առանձնացրել են գեղատեսիլ բնապատկերները և շատ հանգիստ, խաղաղ կյանքը։

Ցանկում նաև հայտնվել են Ցյուրիխը, Գրացը, Օսլոն, Վիեննան, Բելֆաստը, Անտվերպենը, Մանչեսթերը և այլ քաղաքներ։

reykjavik

Ավելի վաղ տուրիստական Trivago ծառայությունը անվանել էր Եվրոպայի ամենամատչելի քաղաքների անունները։ Բյուջետային մայրաքաղաքների ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել էր Սոֆիան (Բուլղարիա)։ Ամենամատչելի առողջարանային քաղաք ճանաչվել էր Վառնան։

You might also like