Հյուսթոնի համալսարանի ուսանողները անցկացրել են ուսումնասիրություն, որի արդյունքում հայտնի են դարձել հյուրանոցային համարների ամենակեղտոտ առարկաները: Բակտերիաներով ամենահարուստ առարկան է համարվել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը:
Միկրոօրգանիզմների կենտրոնացման վայր է համարվել նաև անկողնուն կից լույսերի միացման կոճակները: Աղտոտման բարձր մակարդակ է հայտնաբերվել հարդարման սենյակում` զուգարանակոնքին, դույլերին և այլ առարկաներին, որոնք օգտագործում են սպասուհիները սենյակը մաքրելիս: Բակտերիաների տարածման ամենամեծ վտանգը ներկայացնում են սպունգները և փայտերը, որոնք մի սենյակից մյուսն են անցնում:
Հետաքրքիրն այն է, որ ամենամաքուրը եղել են անկողնու գլուխները և լոգարանի դռան բռնակները: Ուսումնասիրությունները անցկացվել են ԱՄՆ-ի Ինդիանա, Տեխաս և Հարավային Կարոլինա նահանգերի հյուրանոցներում: Ուսումնասիրած ամեն հյուրանոցից վերցվել է բակտերիաներով հարուստ մակերեսների 19 փորձանմուշ: Ըստ գիտնականների` միկրոօրգանիզմների առկայությունը այդ օբյեկտների վրա պարտադիր չէ, որ վնաս ներկայացնի մարդկանց համար, քանի որ նրանք միշտ ապրում են այդ բակտերիաների մեջ. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: