Կանանց կեսից ավելին ճանապարհորդության մեկնելիս արձակուրդում գնատահում է ընկերական հավաքները այն դեպքում, որ տղամարդիկ նախընտրում են ակտիվ զվարճանքները։ Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է AARP Travel ընկերությունը։ Հետազոտության մասին զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում․ գրում է Lenta-ն։
Մեկնած երկրի տեսարժան վայրեր պատրաստ են այցելել տղամարդկանց հինգ տոկոսը, կանանց՝ 11 տոկոսը։ Հանգստանալիս շոփինգի գնալ մտադիր է կանանց երեք տոկոսը, իսկ տղամարդկանց ոչ մի տոկոս նման ցանկություն չի հայտնել։ Ճանապարհորդության գաստրոնոմիկ բաղադրիչը կարևոր է տղամարդկանց 11 տոկոսի և կանանց երեք տոկոսի համար։
Ճանապարհորդական ժամանցի մեջ առաջատար են այցելությունները սրճարան և ռեստորան․ «կողմ» է արտահայտվել տղամարդկանց 85 տոկոսը, կանանց՝ 93 տոկոսը։ Ուժեղ սեռի ներկայացաուցիչների համար երկրորդ տեղում են եղել ստորտային միջոցառումները (37 տոկոս), կանանց մոտ՝ արևային լոգանքը լողավազանի մոտ (34 տոկոս)։
Հանգստից վերադառնալուց հետո տղամարդիկ փորձում են թաքցնել իրեն շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, «բարային պարմությունները» և խմած ալկոհոլի քանակը։ Իրենց հերթին, կանայք միտումնավոր չեն խոսում ծախսած գումարների և ընկերուհիների հետ զրույցների մանրամասների մասին։ Հարցմանը մասնակցել է 45 և բարձր տարիքի 1227 մարդ։