Բանգլադեշում, Գվինեայում և Մոլդավիայում գրանցվել է զբոսաշրջիկների ամենացածր համակենտրոնացումը՝ բնակչության մեկ շնչի հաշվով, Անդորրայում, Արուբայում և Մոնակոյում, ընդհակառակը, ավելի մեծ են շանսերը փողոցում ճանապարհորդի հանդիպելու, քան տեղաբնակի։ Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Priceonomics Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։
Բանգլադեշում, որը աշխարհում առավել խիտ բնակեցված ութերորդ երկիրն է և որտեղ ապրում է 160 միլիոն մարդ, 2014 թվականին գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդամենը 125 այց։ Համեմատության համար նշենք, որ հարևան Բութանում, որն ունի 750 հազար բնակիչ, զբոսաշրջիկների թիվն հասել է 137 հազարի։
Օտարեկրյա զբոսաշրջիկների կողմից ոչ այնքան սիրելի երկրների թվում են հայտնվել Նիգերիան, Վենեսուելան, Բրազիլիան, Բելոռուսիան և Տաջիկստանը։
Անդորրան, Արուբան և Մոնակոն դարձել են առաջատարները այն երկրների մեջ, որտեղ զբոսաշրջիկների թիվը 2014 թվականին գերազանցել է տեղաբնակների թիվը։ Անդորրայում 73 հազար տեղաբնակների մեջ գրանցվել է 2 միլիոն 363 հազար զբոսաշրջիկ։ Այդպիսով, մեկ բնակչին համընկել է 32 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջիկներով լի երկրների ցանկում են հայտնվել Բերմուդները, Մալդիվները, Սեյշելները, Իռլանդիան և իսլանդիան, Բահրեյնը, Սենթ Քիթս և Նևիսը, ինչպես նաև՝ Էստոնիան։