Ամենաշատ ավելորդ կիլոգրամները զբոսաշրջիկները բերում են ԱՄՆ կատարած ճանապարհորդությունից: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` այդպիսին է ավելորդ քաշի խնդիրներով զբաղվող բրիտանական ընկերության վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքները:
Զբոսաշրջիկները Նահանգներում միանգամից ավելանում են 3.6 կգ-ով, ինչի պատճառը, թերևս, արագ սննդի ցանցերի առատությունն է: Հակավարկանիշային ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Կարիբյան կղզիները և Ֆրանսիան, որտեղից զբոսաշրջիկները բերում են 3.3 կգ ավելորդ քաշ: Նրանց հաջորդում են Իտալիան և Հունաստանը` 3.1 կգ ցուցանիշով: Վեցերորդ և յոթերորդ տեղերը բաժին են հասել Մեծ Բրիտանիային և Պորտուգալիային (3 կգ): Ցուցակն ամփոփում են Իսպանիան (2.9 կգ), Թուրքիան (2.8 կգ) և աֆրիկյան երկրները (2.7 կգ):
Հարցվածների մի կեսը ավելորդ քաշի պատճառ է համարում չափազանց մեծ սննդաբաժինը, մյուս մասը` նստակյաց հանգիստը: Տասը հարցվածներից չորսը նշել են, որ ավելորդ քաշը առաջանում է ալկոհոլի շնորհիվ: