Հայտնի են Եվրոպայի ամենամատչելի քաղաքների անունները

Trivago զբոսաշրջային ծառայությունը հետազոտություն է անցկացրել և պարզել Եվրոպայի ամենամատչելի և հայտնի  մայրաքաղաքների և առողջարանային քաղաքների անունները։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը։

Ամենաբյուջետային մայրաքաղաքների առաջին հորիզոնականը բաժին է հասել Սոֆիային (Բուլղարիա)։ Այստեղ  2015 թվականին մեկ օրվա բնակության արժեքը միջինում կազմել է  67 դոլար։ Երկրորդ տեղում հայտնվել է Սկոպյեն  (Մակեդոնիա)։ Այստեղ մեկ օրվա համար զբոսաշրջիկները վճարել են միջինում  70 դոլար։ Եռյակը եզրափակում է Սարաևոն Բոսնիա և Հերցեգովինայում (74 դոլար)։

SaraevoԵվրոպայի ամենաթանկարժեք մայրաքաղաք է ճանաչվել Լոնդոնը (267 դոլար մեկ օր հյուրանոցում անցկացնելու համար), որին հետևում է Բեռնը  (Շվեյցարիա, 219 դոլար) և Փարիզը (196 դոլար)։

Ամենից շատ մատչելի ափամերձ քաղաքներ ունի Հունաստանը։ Այս երկրում ամենից մատչելին  2015  թվականին եղել է հանգիստը Սալոնիկում․ համարը հյուրանոցում օրական արժե 83 դոլար։ SalonikՍակայն ամենամատչելի առողջարանային քաղաք է ճանաչվել Վառնան (Բուլղարիա)։ 2015 թվականին գիշերը հյուրանոցում այստեղ արժեցել է 54 դոլար։ Երկրորդ տեղում հայտնվել է Մալթան․ Բուջիբբա քաղաքում (Bugibba) զբոսաշրջիկները օրական վճարել են միջինում  71,5 դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակել է բուլղարական Արևային ափ առողջարանը (74,5 դոլար)։

Varna

You might also like