ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարան է ճանաչվել ղազախական Շումբուլակը։ Այդ մասին նշվում է «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության ուսումնասիրությունում, որն ուղարկվել է «Ленты.ру»-ի խմբագրություն հոկտեմբերի 10-ին։
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել համացանցում ռուս զբոսաշրջիկների կատարած վաղ ամրագրման տվյալները։ Նշվում է նաև, որ Շումբուլակում մեկ օր հանգիստը կարժենա 100 դոլար։
Երկրորդ տեղում հայտնվել է Շահդագը (Ադրբեջան), երրորդում՝ Սիլիչին (Բելոռուս)։ Թոփ-10-ում հայտնվել են նաև Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան), Կարակոլը (Կիրգիզիա), Լոգոյսկը (Բելոռուս), Տուֆանդագը (Ադրբեջան), Ալթայի Ալպերը (Ղազախստան) և Յակուտիայի լեռները (Բելոռուս)։
Ամենից մատչելի հանգիստը կարելի է անցկացնել Կարակոլում (օրական 70 դոլար), ամենաթանկը՝ Շումբուլակում։