Hostelbookers բյուջետային կացարանների ամրագրման հայտնի օնլայն-կենտրոնը հրապարակել է 2011 թվականի «լավագույն հանրակացարաններ» և «ամենաէժան հյուրանցներ» անվանակարգի հաղթողների իր ցուցակը: 13 անվանակարգերում մրցանակ են տրվել զույգի և միայնակ ճանապարհորդի համար լավագույն հյուրանոցի, լավագույն մթնոլորտի, այդ բիզնեսում լավագույն նորեկի համար: Հյուրանոցների գնահատման մեջ գլխավորը նրա այցելուների ետկանչերն (նվազագույնը 25 հայտ) ու ճանապարհորդների կողմից կազմված վարկանիշն են եղել: Եվրոպայի կացարանների լավագույն եռյակում են հայտնվել Լիսաբոնի, Բեռլինի և Կրակովի կացարանները:
GrandHostelBerlin (վարկանիշ 95.5%), որն առաջարկում է 32 ընդհանուր և հարակից համարներ, տեղակայված է Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող ժամանակակից Կրոյցբերգ թաղամասում: Մի քանի կիլոմետր հեռաավորության վրա հայտնի Բերգմանշտրասսեն է իր բարերով և ռեստորաններով:
Լեհաստանի Կրակովի Greg&Tom-ը քաղաքի առաջին հանրակացարաններից է: Hostelbookers-ի վարկանիշային աղյուսակում այն հավաքել է 97.8%: Կացարանը հյուրերին առաջարկում է սենյակներ մեկ գիշերվա համար ընդամենը 10.74 եվրոյով (Գնի մեջ են մտնում անկողնային սպիտակեղենը, օրվա ցանկացած ժամին ցնցուղը, մուտքը համացանց և հանգստի սենյակը):
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի պատմական կենտրոնական թաղամասերից մեկում` Բայշեում է գտնվում Hostelbookers-ի երրորդ հաղթողը` TravellersHouse (98.6%): Այս կացարանը շատ մոտ է քաղաքի տեսարժան վայրերին և այստեղից հեշտ է օգտվել քաղաքային տրանսպորտից: Եվս մեկ լեհական կացարան` Կրակովում գտնվող DecoHostel-ը մրցանակ է ստացել «Լավագույն ընտանեկան կացարան» անվանակարգում: Իսկ GeneratorHostel-ը (Կոպենհագեն) ճանաչվել է լավագույնը նոր կացարանների մեջ: Ամենաէժան հյուրանոցների մեջ լավագույնն են ճանաչվել Սանտորինիի SteliosPlace-ը, Վենետիկի HotelRiviera-ն և Պրահայի LittleTown-ը: