Աշխարհի 15 շրջանից ավելի քան 600 հյուրանոց ճանաչվել են իդեալական ընտանեկան հանգստի համար՝ ըստ Family Vacation Critic-ի․ այս մասին հայտնում է Eturbonews-ը։
2016 թվականի լավագույնների թվում հայտնվել են Hilton Los Angeles-ը, կանադական Great Wolf Lodge-ը, Դոմինիկյան Հանրապետության Dreams Palm Beach Resort & Spa-ն, ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի Omni Mount Washington Resort-ը, Լաս Վեգասի Bellagio-ն և Կոստա Ռիկայի Four Seasons-ը։
Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել նաև Բուքինգեմյան պալատի առջև գտնվող The Rubens at the Palace-ը, Ֆլորիդայի Tranquility Bay Beach House Resort-ը, հավայան Mauna Lani Bay Hotel & Bungalows հյուրանոցը և մեքսիկական Paradisus Cancun Resor-ը։
«Մարդիկ կարող են հանգիստ լինել՝ ամրագրելով համար մեր մրցանակին արժանացած հյուրանոցներից մեկում, քանի որ այս հաստատությունները ոչ միայն բարձր գնահատականի են արժանացել այլ ճանապարհորդների կողմից, այլև՝ համապատասխանում են այն պահանջներին, որոնք ներկայացրել ենք մենք ընտանեկան հյուրանոցները ընտրելու համար»,—նշել է Family Vacation Critic-ի խմբագիր Լիզա Պուարոն։
Լավագույն ընտանեկան հանգստավայրի կոչմանն արժանանալու համար վարկանիշային աղյուսակի բոլոր մասնակիցները պետք է ստանային գնահատական Family Vacation Critic-ի փորձագետներից մեկից։ Բացի այդ, ընտանիքների 75 և ավել տոկոսը, ովքեր եղել են կոնկրետ հյուրանոցում, պետք է այն խորհուրդ տային մյուսներին և նրան տային չորս աստղից ոչ պակաս Family Vacation Critic-ի կայքում։