Հայտնի են Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղությունները

Lonely Planet հեղինակավոր պարբերականի խմբագրական թիմը հարցում է անցկացրել զբոսաշրջիկների, լրագրողների և զբոսաշրջային շուկայի մասնագետների  շրջանում, որի նպատակն էր բացահայտել առավել հետաքրքիր վայրերը այս տարի  այցելելու համար: Փորձագետները անվանել են լավագույն ուղղությունները, որտեղ պարտադիր պետք է գնան նրանք, ովքեր ցանկանում են սուզվել պատմության մեջ, հիանալ հուշարձաններով և փորձել խոհարարական մասնագիտությունները:

Lonely Planet

Այս տարի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունը Եվրոպայում ճանաչվել է Հունաստանը: Երկիրը գլխավորել է ցանկը, քանի որ հրաշալի  կղզիները, լողափերը և հնագույն մշակույթը դարձել են ավելի հասանելի, քան կարող է թվալ շատ զբոսաշրջիկների: Շարունակական ֆինանսական ճգնաժամը Հունաստանում հանգեցրել է նրան, որ զբոսաշրջային ծառայությունների գները զգալի նվազել է, որպեսզի դեպի երկիր գրավեն շատ թվով զբոսաշրջիկների:

Greece

2014 թվականի Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկը հետևյալ տեսքն ունի.

1. Հունաստան

2. Լյուբլյանա, Սլովենիա

3. Հարավարևմտյան Անգլիա

4. Իտալիա

5. Դանիա

6. Սևիլիա, Իսպանիա

7. Արտաքին Հեբրիդյան կղզիներ, Շոտլանդիա

8. Պլզեն, Չեխիա

9. Ստավանգեր, Նորվեգիա

10. Տուլուզիա, Ֆրանսիա

You might also like