Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները ամեն տարի հրապարակում են զեկույց աշխարհի տարբեր երկրներում տուրիստական սեկտորի զարգացման մասին՝ Travel and Tourism Competitiveness Index: Առաջին անգամ նման վիճակագրություն ներկայացվել է 2007 թվականին, այդ ժամանակ այն ներառում էր 124 երկիր: 2012 թվականին երկրների թիվն հասնում է 140-ի: Պարզելու համար, թե որքանով է յուրաքանչյուր երկիր պատրաստ տուրիզմի համար, զեկույցը կազմողները պետք է դրանք գնահատել 140 չափանիշներով:
Խոսքը ոչ թե զբոսաշրջիկների նախապատվությունների մասին է, այլ ներդրողների և գործարարների համար տվյալ երկրների տուրիստական սեկտորի գրավչության: Այդ պատճառով փորձագետները հաշվի են առել ոչ միայն գեղեցկությունը, այլև անվտանգության մակարդակը, հիգիենիկ վիճակը, ենթակառուցվածքները, տրանսպորտային համակարգը և մշակութային հարստությունը. հայտնում է Եվրոմագը:
Անցյալ տարի այս առումով լավագույն երկրներ են ճանաչվել Շվեյցարիան, Գերմանիան, Ավստրիան և Իսպանիան: Աութսայդերների շարքում եվրոպական երկրներից հայտնվել են Բուլղարիան (48-րդ տեղ), Լատվիան (51-րդ տեղ) և Սլովակիան (54-րդ տեղ): Ռուսաստանը գտնվում է 59-րդ տեղում՝ Սաուդյան Արաբիայի և Հարավային Աֆրիկայի մեջտեղում: Իսկ տուրիզմի համար վատագույն երկրներ տարիներ շարունակ մնում են Բուրունդին, Չադը և Հայիթին: