Հայտնի են աշխարհի լավագույն օդանավակայանները
Յուրաքանչյուր օդանավակայանի տրվել է բավարարվածության ինդեքս։
Airhelp ընկերությունը, որը զբաղվում է չվերթների ուշացման, հետաձգման և վերաամրագրման դեպքում փոխհատուցման ծառայությունով, հրապարակել է օդանավակայանների համաշխարհային վարկանիշային աղյուսակը։
Օդանավակայանները համեմատվել են երեք չափանիշներով՝ սպասարկման որակ, պունկտուալություն և ուղևորների գոհունակություն։ Բացի այդ, գնահատական տալիս հատուկ ուշադրոթյուն է հատկացվել օդանավակայանների անվտանգության համակարգին և ենթակառուցվածքներին։
Համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող Համադ օդանավակայանը՝ հնարավոր 10-ից ստանալով 8,77 միավոր։ Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Աթենքի (8,69), Տոկիոյի Հանեդա (8,63), Քյոլնի (8,61) և Սինգապուրի Չանգի օդանավակայանները (8,48)։ Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 141 ավիահաբից։ Վեջին տեղում հայտնվել է Քուվեյթի օդանավակայանը, որի բավարարվածության ինդեքսը կազմել է ընդամենը 5,4 միավոր։