Հայտնի են աշխարհի լավագույն օդանավակայանները

Տարեկան 50 միլիոն մարդ ուղևորահոսքով աշխարհի լավագույն օդանավակայնը ճանաչվել է Դուբայի  ավիահանգույցը։ Այդ եզրակացության հանգել է ավիաճանապարհորդությունների ոլորտի World Routes Marketing Award հեղինակավոր մրցանակաբաշխության ժյուրին։ Ինչպես հաղորդվում է միջոցառման կայքում, նշում է Lenta-ն, մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին հարավաֆրիկյան Դուրբանում։

dubai-airport

Տարեկան 20-ից  50 միլիոն ուղևորի սպասարկող օդանավակայաններից մրցանակի է արժանացել Կոպենհագենի օդանավակայանը։ Պրահայի օդային դարպասները դարձել են լավագույնը նրանց շարքում, որոնք տարեկան սպասարկում են 4-20 միլիոն մարդու։

 Copenhagen

Փոքրիկ  ավիահանգույցներից (ուղևորափոխադրումը հասնում է մինչև  4 միլիոն մարդ տարեկան) հաղթող է ճանաչվել կանադական Հալիֆակսի Ստենֆիլդի օդանավակայանը։

Canada

Շորթ լիսոտւմ  ընդգրկվել են նաև Սինգապուրի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Աբու Դաբիի, Բրյուսելի, Մյունխենի, Դուբլինի, Վիեննայի և այլ երկրների օդանավակայաններ։

vienna-airport

Բացի դրանից մրցույթում հայտնի է դարձել աշխարհի լավագույն տուրիստական գործակալությունը։ Այդ անվանակարգում մրցանակի է արժանացել Իռլանդիայի պատվիրակությունը։

You might also like