Gallup-Healthways ընկերությունը հրապարակել է բարեկեցության գլոբալ վարկանիշային աղյուսակը և անվանել է աշխարհի ամենաերջանիկ երկրները: Վերլուծաբանները գնահատել են երկրները ֆինանսական բարեկեցության, հարազատների և բարեկամների հետ հարաբերությունների, առողջության և սոցիալական ապահովության ցուցանիշներով: Ամենաերջանիկը ճանաչվել է Պանաման:
Թոփ-10-ում են հայտնվել նաև Կոստա Ռիկան, Դանիան, Ավստրիան, Բրազիլիան, Էլ Սալվադորը, Ուրուգվայը, Շվեյցարիան, Կանադան և Գվատելաման: Հետաքրքիր է, որ ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակում հայտնվել են ոչ ամենահարուստ պետությունները: Ինչպես նշում են մասնագետները՝ երջանկության մակարդակի վրա հաճխ ազդում է մենթալիտետը: Այդպիսով, օրինակ՝ բարեկեցության ամենաբարձ ինդեքսը գրանցվել է Լատինական Ամերիկայում: Համեմատության համար նշենք, որ զարգացած Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնվել են այս վարկանիշային աղյուսակի ընդամենը 14-րդ հորիզոնականում:
Ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Սիրիան, Աֆղանստանը, Հայիթին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը, Խորվաթիան և Վրաստանը: Այս ցանկի երկրների մեծ մասը տառապում է պատերազմի, քաղաքական անկայունության, կենցաղային վատ պայմանների և կոռուպցիայի պատճառով: