TripAdvisor-ը աշխարհի ութ երկրներից՝ Բրազիլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ավելի քան 25 հազար մարդուց հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե հանգստի մեկնելիս նրանք սպասարկող անձնակազմին արդյոք թեյավճար թողնում են, թե ոչ: Պարզվում է, որ առավել հաճախ թեյավճար թողնում են ԱՄՆ-ի բնակիչները: Մոտավորապես ամերիկացիների 60%-ը քաջալերում են մատուցողներին, տաքսու վարորդներին և հավաքարարներին, ճիշտ է՝ նրանցից 40%-ը դա չի անում այն դեպքում, եթե սպասարկումը չի համապատասխանում իրենց սպասելիքներին: Փոքր ինչ պակաս առատաձեռն են գերմանացիները: Ըստ հարցման արդյունքների թեյավճար թողնում են Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների 49%-ը: Երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցնում են բրազիլացիները (33%) և իպանացիները (30%): Ռուս զբոսաշրջիկները «Ամենաառատաձեռն զբոսաշրջիկ» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են հինգերերդ հորիզոնականը: Հարցվածներից 28%-ը իրենց շնորհակալությունը հայտնում են թեյավճար թողնելով: Ամենաժլատ զբոսաշրջիկներ են ճանաչվել բրիտանացիները (26%), ֆրանսիացիները (15%) և իտալացիները (11%):