Հայտնի են զբոսաշրջիկներին դեմ քաղաքները
Aviasales-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս չայցելել այս վայրեր պիկ սեզոնին և հարգել տեղաբնակների ավանդույթները։
Ավիատոմսերի որոնման Aviasales կայքը կազմել է քաղաքների ցանկը, որտեղ զբոսաշրջիկներին ուրախ չեն ընդունել «օվերտուրիզմի» պատճառով (Տերմին, որը նշանակում է տեղաբնակներից շատ զբոսաշրջիկներ)։ Այդ մասին հայտնում է Aviasales կայքը․ գրում է Lenta-ն։
Առաջին տեղը, որտեղ չեն սպասում զբոսաշրջիկներին, մասնագետները հատկացրել են իտալական Վենետիկ քաղաքին։ 2017 թվականին 633 հազար բնակչի հաշվարկով այստեղ եղել է 5,3 միլիոն զբոսաշրջիկ, և քաղաքի իշխանությունները տուգանքներ են սահմանել ջրանցքներում լողալու, հեծանիվ քշելու և աղբը թափելու համար։
Զանգվածային տուրիզմին դեմ են նաև Բարսելոնայում, որտեղ, օրինակ, հունիսի վերջին Edvant ծայրահեղ ձախ կազմակերպության անդամները ակցիա էին կազմակերպել՝ ուղղված քաղաք ժամանող մեծ թվով օտարերկրացիների դեմ։
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Ամստերդամում, քանի որ քաղաքի բնակիչները դժգոհ են աղմուկից, աղբից և աճող գներից։ Այդ առթիվ իշխանությունները արգելել են նոր հյուրանոցներ կառուցել և ավելացրել են զբոսաշրջային հարկերը։
Դուբրովնիկում (Խորվաթիա) և Սանտորինի կղզում (Հունաստան) ևս հայտնվել են սահմանափակումներ․ օրական ութ հազար այցելուից ոչ ավել։ Իսկ Ֆիլիպինների Բորակայ կղզին աղտոտվածության պատճառով փակել են զբոսաշրջիկների համար վեց ամսով 2018 թվականի ապրիլից սկսած։