Հայտնի են ամենախիտ բնակչությամբ 10 երկրները

Հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օրն է։

1987 թվականին  հենց այս օրը մեր մոլորակի բնակչության թիվը գերազանցեց 5 միլիարդը։ Այս տարի ՄԱԿ-ի կազմակերպած տոնի գլխավոր թեման նվիրված է ընտանիքի պլանավորմանը՝ որպես յուրաքաչյուր մարդու իրավունք։

Մակաո

Այդ իրադարձության առթիվ՝  բրիտանակն Telegraph պարբերականի փորձագետները կազմել են երկրների և տարածքների ցանկ, որտեղ բնակչությունը ամենախիտն է։ Եվ, չնայած նրան, որ ակնկալվում էր ցանկում տեսնել Չինաստանն ու Հնդկաստանը, այնտեղ հայտնվել են գաճաճ պետությունները։

Սինգապուր

Ստորև ներկայացված է Telegraph-ի հետազոտության վերջնական ցանկը․

1. Մոնակո;
2. Մակաո;
3. Սինգապուր;
4. Հոնգկոնգ;
5. Ջիբրալթար;
6. Բահրեյն;
7. Վատիկան;
8. Սինտ Մարտեն;
9. Մալթա;
10. Բերմուդյան կղզիներ։

Մալթա

You might also like