Հայտնի է աշխարհում ամենաթանկ անշարժ գույքի շուկան
Աշխարհում ամենաթանկ անշարժ գույքի շուկայի առաջատարի դիրքը շարունակում է զբաղեցնել Մոնակոն։
Իշխանությունում էլիտար բնակարանի քառակուսի մետրը միջինում արժե 41 300 եվրո․ մեկ տարում գները աճել են 6%-ով։
Մեծ պահանջարկն ու առաջարկների սահմանափակ աճը թույլ չեն տալիս Մոնակոյում անշարժ գույքին էժանանալ․ հայտնում է Vesti.ru-ն։
Երկրորդ տեղում հայտնվել է Հոնգկոնգը, որտեղ բնակարանի միջին գինը 13%-ով ցածր է Մոնակոյից։
Վերջին չորս տարում Մոնակոյում գործարքների ծավալները տարեկան գերազանցում են 2 միլիարդ եվրոն։ Ռեկորդային է եղել 2016 թվականը․ գործարքների արժեքը կազմել է 2,7 միլիարդ եվրո։
Ընդ որում, փորձագետները կանխատեսում են գործարքների քանակի նվազում, քանի որ շատ նորակառույցներ արդեն կառուցվել և գրեթե վաճառվել են, իսկ այն, ինչ հիմա է կառուցվում, հիմնականում նախատեսված է վարձակալության համար։