Հունիսի 21-ին Բելգիայի մայրաքաղաքում կանցկացվի Cyclonudista փառատոնը, որի շրջանակներում ամբողջովին մերկ հազարավոր քաղաքացիներ հեծանիվներով կանցնեն փողոցներում: Նրանց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Միջոցառման նպատակը մեծ քաղաքում հեծանիվով շրջելու հարմարավետությունը և բնապահպանությունը անսովոր կերպով ցուցադրելն է: Մասնակիցների շքերթը կմեկնարկի 14:00-ին Frère-Orban հրապարակից. հայտնում է Brussels Life-ը: Փառատոնի համար մերկ հեծանվորդները ավանդաբար կրում են գունավոր կեղծամներ, դիմակներ և տարբեր տեսակի զարդեր, այնպես որ տեսարանը կլինի տպավորիչ: Այդ օրը Բրյուսելում կդադարեցվի հասարակական տրանսպորտի և ավտոմեքենաների շարժը: Փառատոնի առթիվ քաղաքի այգիներում կանցկացվեն անվճար դասախոսություններ շրջակա միջավայրի պահպանության մասին, իսկ ռեստրաններում և բարերում զբոսաշրջիկներին սպասվում են հատուկ առաջարկներ: