Լեռնային Ղարաբաղի տուրիզմը` ռուսական տուրիստական ԶԼՄ-ների փոխանցմամբ

Հետաքրքրությունը դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աճում է ռեկորդային տեմպերով, ընդ որում` պահանջարկը դեպի այս ուղղությունը տարվա մեջ հավասար բաշխված չէ: 2012-ի առաջին կիսամյակում ԼՂՀ են այցելել  3 820 օտարերկրացի, ինչը 29.6%-ով  գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ արդեն հուլիսին` մեկ ամսվա ընթացքում, այստեղ եկել է  3 723  մարդ: Այսպիսով, օգոստոսի սկզբին Ղարաբաղը հյուրընկալել է 10 հազարերորդ հյուրին (անցած տարի այդ ցուցանիշը գրանցվել է միայն հոկտեմբեր ամսին). հայտնում է Regnum-ը:

Բացի հրաշալի բնությունից, զբոսաշրջիկներին Լեռնային Ղարաբաղում գրավում են հնագույն, պատմական հուշարձանները և տեղացի ժողովրդի բարյացակամությունը: Տուրիզմը համարվում է Լեռնային Ղարաբաղի տնտեսության գերակա ճյուղերից մեկը, իսկ մի քանի տարի առաջ այս ոլորտում մեծ ներդրումներ են կատարվել: Այժմ այստեղ գործում են մի քանի տասնյակ ժամանակակից հյուրանոցներ, զարգացում են ապրում ծառայությունները: Բնակչությունը  Ադրբեջանի հետ երկար հակամարտություններից հետո, ըստ էության, հասավ անկախության և ունի իր սեփական կառավարությունը, բանակն ու օտարերկրացիների մուտքի ու ելքի օրենքները:

Դեպի ԼՂՀ միակ ճանապարհը անցնում է Հայաստանով: Մուտքը Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների համար թույլատրվում է վավերական արտագնա անձնագրով  կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերով: Ռուսաստանի քաղաքացիների համար վիզա անհրաժեշտ չէ: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացվում են անմիջապես մտնելու պահին: Միակ խնդիրը կարող է լինել հետագայում Ադրբեջան այցը:

Աղբյուրը` Travel.ru, թարգմանությունը` Travelnews.am-ի:

You might also like