Բրիտանական Restaurant ամսագիրը իր աշխարհի 50 լավագույն ռեստորանների վարկանիշային աղյուսակում առաջին անգամ լավագույն ավագ խոհարար է անվանել կնոջ:
Նադիա Սանտինին արդեն մտել է պատմության մեջ, երբ 1996 թվականին դարձավ առաջին կին ավագ խոհարարը, ում՝ Իտալիայի հյուսիսում գտնվող Ռունատե քաղաքի Dal Pescatore ռեստորանը ստացավ 3 աստղ Միշլեն ռեստորանային ուղեցույցից: Այժմ Նադիան բացել է պատմության մի նոր էջ՝ դառնալով աշխարհի լավագույն կին ավագ խոհարարը:
Նադիայի ընտանիքին պատկանող ռեստորանը հայտնի է նրանով, որ առաջարկում է ճաշացանկ՝ իտալական ավանդական խոհանոցի և ժամանակակից ուտեստներով. գրում է Ansa-ն: