Չինաստանում ցածր «սոցիալական կրեդիտ» ունեցող մարդկանց կարգելեն ճանապարհորդել
Սոցիալական կրեդիտային համակարգը Չինաստանում հեղինակության վարկանիշի ազգային համակարգ է, որով քաղաքացիները հայտնվում են սոցիալական կրեդիտային վարկանիշային աղյուսակի որևէ հորիզոնականում՝ հիմնվելով նրանց տնտեսական և սոցիալական կարգավիճակի տվյալների վրա։
Չինաստանի կառավարությունը հայտարարել է նոր կանոնների մասին, որոնք կարգելեն ցածր «սոցիալական կրեդիտ» ունեցող մարդկանց թռչել ինքնաթիռով կամ գնացք նստել․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Telegraph-ին։
Ճանապարհորդության արգելքի համար պատճառ կարող է հանդիսանալ ծխելը հասարակական տրանսպորտում, ժամկետանց տոմսերի կիրառումը, ինչպես նաև՝ ավելի լայն և անորոշ խախտումները, ինչպիսին է, օրինակ, «ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվության տարածումը»։
Օրինախախտի սահմանափակումը կարող է տևել մեկ տարի։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։