Արգենտինայի մայրաքաղաքի նոր ճանապարհորդական երթուղին նվիրված է կարդինալ Խորխե Մարիո Բերգոլոյին, ով դարձավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոն: Երթուղին, որը քաղաքային իշխանությունները անվանել են «Պապի ուղին», ներառում է այցելություններ 24 վայրերով, որտեղ նա ապրել կամ աշխատել է որպես աշխարհիկ մարդ, քահանա, եպիսկոպոս:
Մասնավորապես, զբոսաշրջիկները կայցելեն տունը, որտեղ ծնվել է ապագա Պապը, Սան Խոսե դե Ֆլորես տաճար, որտեղ 17-ամյա Բերգոլոն զգացել է իր կոչումը, համալսարանը, որտեղ նա կարդացել է դասախոսություններ արդեն քահանա դարձած ժամանակ, և այլ վայրեր՝ կապված Արգենտինայի մայրաքաղաքի այս հայտնի բնակչի հետ. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլոն ընտրվեց 266-րդ Հռոմի Պապ գաղտնի ժողովում, որը տեղի ունեցավ Վատիկանի Սիքստինյան կապելայում մարտի 12-ին և 13-ին: Նա պատմության մեջ առաջին հովվապետն է Նոր Աշխարհից և 1200 տարիների ընթացքում առաջինը՝ ոչ եվրոպական երկրից: Նրա հանդեպ հետաքրքրությունը մեծ է ինչպես Արգենտինայի բնակիչների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների շրջանում: Ապագայում չի բացառվում նաև Հռոմի Պապին նվիրված թանգարանի ստեղծումը: