4 առասպել ճանապարհորդության մասին

Մեր գլոբալիզացման դարում անհրաժեշտ տեղեկատվության համար բավական է, որ զբոսաշրջիկը մուտք գործի համացանց և կարող է առավելագույնս  պատրաստվել ճանապարհորդությանը: Գոյություն ունի սկսնակ զբոսաշրջիկի չորս առասպել.

Առասպել  №1. Գումարը պետք է փոխել հայրենիքում:

Այսօր արտարժույթի փոխանակման մեծ պահանջներ չկան:  Որտեղ էլ որ մեկնեք, կարող եք այնտեղ էլ փոխանակել արտարժույթը: Այդպիսով Դուք անխոցելի կլինեք գրպանահատների համար:

Առասպել №2. Տեղացիները ամեն ինչում գիտակ են և փորձագետ:

Ցանկացած երկրի տեղաբնակները ոչ միշտ են ուրախ պատասխանել Ձեր հարցերին և ցույց տալ Ձեզ ճիշտ երթուղին: Բոլորն ունեն իրենց գործերն ու հոգսերը, որոնք դժվար է հետաձգել: Գնեք Ձեզ համար ուղեցույց և քարտեզ:

Առասպել №3. Ստանում եմ այն, ինչի համար վճարում եմ:

Վճարելով հինգաստղանի հյուրանոցի համար` միշտ չէ, որ կստանաք ցանկալին: Հաճախ է պատահում, որ «երկնքից վերցրած»  աստղերը  չեն համապատասխանում հարմարություններին և ծառայություններին: Ցավոք, քիչ չեն հանդիպում այնպիսի «շքեղ» հյուրանոցներ, որոնց չէր խանգարի  մանրէազերծումը, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե ուտիճների և միջատների վերացման մասին այստեղ ոչինչ չգիտեն: Ուշադրություն դարձրեք հենց ուղևորությանը, ոչ թե դրա գնին:

Առասպել №4. Լրացուցիչ ծառայությունների համար պետք է վճարել նախօրոք:

Դուք իրավունք ունեք ընտրել մի շարք էքսկուրսիաներ ուղևորություն ընտրելիս: Բայց հիշեք, որ ինքնուրույն ընտրված երթուղին կօգնի խնայել մեծ գումարներ: Շատ տուրիստական ընկերություններ կօգնեն Ձեզ տեղում կազմակերպել շրջագայություններ բավականին ցածր գներով:

You might also like